Երևանի փոխոստիկանապետն ազատվել է աշխատանքից
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Մեհրաբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա գրանցվել է ոստիկանության կադրերի ռեզերվում: Panorama.am-ին տեղեկացրեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Նրա փոխարեն նշանակվել է ՀՀ ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը, ով եղել ՀՀ ոստիկանության կենտրոնականի բաժնի պետը, 2013 թվականին նշանակվել է Գյումրի քաղաքի ոստիկանության բաժանմունքի ղեկավար:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 23-ին Երևանի Բաղրամյան պողոտայում և Ազատության հրապարակում տեղի ունեցած դեպքերով՝ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձարարությամբ Ա. Մեհրաբյանին հայտարարվել էր «նկատողություն»՝ ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու` զսպվածություն չցուցաբերելու և ծառայության ընթացքում վայելուչ ու քաղաքակիրթ վարքագիծ չդրսևորելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում