Հասարակության հետաքրքրությունը անիմացիոն ֆիլմերի հանդեպ մեծանում է. Վրեժ Քասունի
«Շատ կարճ ժամանակահատվածում «ՌեԱնիմանիան» արդեն մեծ համբավ ձեռք բերեց, դրա վառ ապացույցն այն է, որ համագործակցում ենք շատ միջազգային կինոփառատոնների հետ, որտեղ ներկայացնում ենք հայկական ֆիլմեր, մեր մասնագետներին ու վարպետներին ենք ուղարկում այնտեղ»,-լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց փառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին:
Նշենք, որ նախօրեին «Մոսկվա» կինոթատրոնում ամփոփվեցին «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի փառատոնի արդյունքները:
«Այս տարի ունեցանք դիմումներ աշխարհի լավագույն ֆիլմերից, մեզ մոտ ցուցադրվեցին ֆիլմեր աշխարհի լավագույն կինոփառատոններից, իրավունք ստացանք ցուցադրելու այնպիսի ֆիլմեր, որ տարածաշրջանում առաջին անգամն էին ցուցադրվում, ինչն էլ խոսում է այն մասին, որ փառատոնի հանդեպ վստահությունը մեծացել է»,-նշեց փառատոնի հիմնադիրը:
Անդրադառնալով սովորական հանդիսատեսի շրջանում անիմացիոն ֆիլմերի նկատմամբ հետաքրքրվածությանը, նա նշեց, որ ի տարբերություն 2009-10 թվականների, երբ փառատոնին շուրջ 2 հազար հանդիսատես էր լինում, հիմա այդ թիվը գերազանցում 10 հազարը. «Տարեցտարի ընդլայնվում է հասարակության հետաքրքրությունն անիմացիոն ֆիլմերի հանդեպ: Եթե նախկինում մտածում էին, որ անիմացիոն ֆիլմերը միայն մանկական են, հիմա այդ կարծիքը վերանում է և այն պակասը, որ կար անիմացիոն ֆիլմերի հանդեպ, լրացվում է»:
Նշենք, որ նախօրեին մրցանակների հանձնումից հետո կինոփառատոնը փակվել է Սալմա Հայեկի «Մարգարեն» ֆիմով:
Մրցանակակիր ֆիլմերի մասին՝ այստեղ :
Նախորդող հրապարակումներ՝
«ՌեԱնիմանիան» մեկնարկում է
«ՌեԱնիմանիա» կրթաթոշակ. կինոփառատոնը ներկայանում է նորություններով
184 անիմացիոն ֆիլմ` «ՌեԱնիմանիա» փառատոնում
«ՌեԱնիմանիա» փառատոնի տնօրենը՝ Կահիրեի մանկական փառատոնի ժյուրիի նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին