Արցախի նախագահը՝ Սամվել Գաբրիելյանի մասին. Տաղանդաշատ արվեստագետ էր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին ներկա է գտնվել ԼՂՀ վաստակավոր նկարիչ Սամվել Գաբրիելյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահ Սահակյանը կարևորել է մշակույթի անվանի գործիչների հիշատակի հավերժացումը՝ նշելով, որ Սամվել Գաբրիելյանը տաղանդաշատ արվեստագետ էր, ով ճանաչված է եղել տարբեր երկրներում և մեծ ավանդ է ունեցել Արցախում արվեստի զարգացման եւ այն աշխարհին ներկայացնելու գործում:
Միջոցառմանը ներկա էին Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: