Շիրակում դիզենտերիայի դեպքեր են գրանցվել
Շիրակի մարզում հոկտեմբեր ամսվա ընթացքում դիզենտերիայի 45 դեպք է գրանցվել: Հիվանդներից 39-ը երեխաներ են եղել, 6-ը՝ մեծահասակներ: Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից:
Դիզենտերիան կամ Շիգելլոզը աղիքային վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մանրէ է: Գաղտնի շրջանը տևում է 2-7, միջինում` 3-5 օր, հիվանդությունը կարող է ընթանալ ցնցումներով, բարձր ջերմությամբ, լուծով, որը կարող է ունենալ տեսանելի արյան պարունակություն, գլխացավով, սրտխառնոցով, փսխումով: Հիվանդների մոտ կարող է լինել նաև միայն սուր ջրային լուծ` առանց տեսանելի արյան և այլ ախտանշանների` հատկապես հիվանդության սկզբում: Դիզենտերիայի դեպքը հաստատվում է, երբ կղանքից անջատվում է դիզենտերիայի հարուցիչը: Վարակի աղբյուրը դիզենտերիայով հիվանդները կամ վարակակիրներն են, որոնց շրջակա միջավայր են արտազատում դիզենտերիայի մանրէներ: Առողջ մարդու օրգանիզմ այս հիվանդության հարուցիչը թափանցում է բերանի խոռոչով: Վարակը փոխանցվում է ջրի, սննդամթերքի, կեղտոտ ձեռքերի միջոցով: Կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն:
Շիրակի մարզում նույն ամսում արձանագրվել է նաև սուր աղիքային ինֆեկցիայի 27 (14 երեխա, 13 մեծահասակ), սուր ռեսպիրատոր վիրուսային ինֆեկցիայի՝ 13, բկանցքի բակտերիալ վարակի՝ 4, սուր վիրուսային գաստրոէնտերիտի՝ 3, թոքերի տուբերկուլյոզի՝ 7 (բոլորը մեծահասակ) դեպքեր:
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում նախորդ ամսվա ընթացքում գրանցվել է ինֆեկցիոն հիվանդությունների 110 դեպք:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում