Վթարի ենթարկված օդանավի անձնակազմի 5 անդամները հայ են. Lifenews.ru
Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի օդանավակայանում վթարի ենթարկված Ан-12 բեռնատար օդանավում գտնվել է 12 ուղևոր և անձնակազմի 6 անդամներ` 5 հայ և 1 ռուս: Այդ մասին տեղեկացնում է Lifenews.ru-ն` վկայակոչելով Հարավային Սուդանի նախագահի պաշտոնական ներկայացուցչին:
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը առայժմ հստակ տեղեկություն չի փոխանցում:
«Հարավային Սուդանում ռուսական անձնակազմով բեռնատար ինքնաթիռի վթարի, ինքնաթիռի անձնակազմի հետ կապված մանրամասները ճշտվում են», -նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նախնական տվյալներով, օդանավի վթարի հետևանքով մահացել է 41 մարդ` օդանավում և դրսում եղած մարդիկ: