Վարորդների վճարելիք տուգանքի չափը կբարձրանա՝ հասնելով կես միլիոն դրամի. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը որոշել է բարձրացնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների չափը: Այս օրերին ճանապարհային ոստիկանությունում քննարկվում է բարձրացնել խմած վարորդների տուգանքի չափը: Կախված խմածության չափից՝ վարորդները գործող «սակագների» համաձայն՝ տուգանվում են 100 կամ 150 հազար ՀՀ դրամ:
«Որոշվել է, որ այդ տուգանքը հասցվի 200-250 հազար ՀՀ դրամի: Կբարձրանա նաև պետհամարանիշների ինքնագլուխ փոխող վարորդների տուգանքների չափը ևս: Այն վարորդները, որոնք ինքնակամ համար կփոխեն, հնարավոր է տուգանվեն 500 հազար դրամի չափով: Ի դեպ՝ պետք է նկատել, որ պետհամարանիշներ փոփոխելու «խասյաթ» ունեն հիմնականում հարուստների կամ բարձրաստիճան պաշտոնյաների զավակները: Օրերս, օրինակ, նման գործողության էր դիմել Արթուր Բաղդասարյանի որդին»,-հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան