Մեր բոլոր գերատեսչություններն իրենց առաջարկներն ունեն ԵՄ-ին. Կարեն Ճշմարիտյան
Այս կոմիտեի նիստը հատկանշական է նրանով, որ ԵՄ-ն մանդատ է ստացել Հայաստանի հետ նոր ձևաչափի պայմանագիր կնքելու և բանակցություններ սկսելու համար: Այս մասին այսօր մեկնարկած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
«Նիստի ընթացքում ՀՀ-ԵՄ համագործակցության բոլոր ուղղությունները քննարկվելու են, ինչպես նաև քաղաքական հարաբերություններին վերաբերող հարցեր, հենց այդ նպատակով էլ այստեղ են արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները»,-նշեց Ճշմարիտյանը՝ հավելելով, որ հայկական կողմի մոտ կան նոր առաջարկներ համագործակցության ուղղությունների վերաբերյալ:
«Մեր գրեթե բոլոր գերատեսչություններն ունեն առանձին առաջարկներ»,-ասաց նախարարը:
Արտաքին հարաբերությունների ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով տնօրեն Գունար Վիգանդն էլ նշեց, որ իրենք ցանկանում ենք առաջ տանել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ կարևորելով համագործակցության նոր ոլորտների վերաբերյալ մանդատ ստանալը:
«Տարածաշրջանն այժմ գտնվում է տնտեսական մարտահրավերների շրջանում, ԵՄ-ն հարգում, ընդունում է ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին»,-ընդգծեց Գունար Վիգանդը:
Նախորդող հրապարակում`
ԼՂ, Հայաստան-Թուրքիա հիմնահարցերը՝ ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան