Դավիթ Հակոբյան. Վախենալու աստիճանի հրաշալի երիտասարդներ ունենք
«Հրաշալի երիտասարդներ ունենք, վախենալու աստիճանի հրաշալի: Որպես արվեստագետ վախենում եմ, որովհետև կարող են իմ հացը կտրել: Իսկ եթե չեմ վախենում, որ կկտրեն իմ հացը, ուրեմն տաղանդավոր չեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը:
Ըստ նրա, այսօր երիտասարդ դերասանները պետք է հնարավորինս շատ շփվեն հանդիսատեսի հետ, որպեսզի կայանան:
«Սուտ է, որ սերունդը գնալով վատանում է: Չի կարող սերունդը վատանալ, քանի որ ինչքան ինֆորմացիան մեծանում է, երիտասարդների գիտելիքներն էլ հարստանում են, եթե, իհարկե, զբաղվում են իրենցով»,- ասաց Դ. Հակոբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա