Հայկական ալկոհոլային խմիչքները՝ Կրակով քաղաքի գինու միջազգային ցուցահանդեսին
Հայաստանի զարգացման հիմնադրամը ալկոհոլային խմիչքների ոլորտի 14 ընկերությունների հետ համատեղ ներկայացնում են Հայաստանը Լեհաստանի Հանրապետության Կրակով քաղաքում նոյեմբերի 4-6-ը կայանալիք «ENOEXPO 2015» 13-րդ միջազգային ամենամյա գինու ցուցահանդեսին:
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ընկերությունները միջազգային սպառողին կներկայացնեն հայկական գինին, կոնյակը, գարեջուրը և ծիրանի բրենդին: Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսվում է նաև խմիչքի համտես, շնորհանդեսներ, հյուրասիրություններ և գործնական հանդիպումներ: Այս մասին հաղորդում է Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունը:
«Ցուցահանդեսին մասնակցության հիմնական նպատակը ալկոհոլային խմիչքների արտահանման խթանումն է, հայկական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը, ինչպես նաև միջազգային շուկա մուտք գործելը և նոր գնորդներ ձեռք բերելը: Հաշվի առնելով այս հանգամանքը նախատեսվում է կազմակերպել նաև հայկական գինիների համտես-շնորհանդես` առևտրային ցանցերի, գինու ներմուծմամբ և վաճառքով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տվյալ ոլորտի լրագրողների և սոմելիեների համար»,- նշեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին