Էրդողանի 20 տարվա վարորդը պատգամավոր է դարձել
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության կողմից ընտրված պատգամավորներից մեկը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարորդ Ահմեթ Համդի Չամլըն է: «Էրմենիհաբերը», վկայակոչելով «Hurriyet» օրաթերթին, գրում է, որ նա 20 տարի կամավոր հիմունքներով եղել է Էրդողանի վարորդը:
Աղբյուրը նշում է, որ Չամլըն առաջադրված է եղել նաև հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, միայն թե նախորդ ընտրություններին նա չի կարողացել հաղթահարել անցողիկ շեմը:
Չամլըն եղել է նաև Թուրքիայի նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի վարորդը: Իսկ Էրդողանի հետ նրա բարեկամությունը սկսվում է Մետրիսի բանտից, որտեղ երկուսն էլ դատապարտյալներ են եղել: Այդ ժամանակ Չամլըն դեռևս 14 տարեկան է եղել: