Սյունիքի մարզում հացը թանկացել է 6.7 տոկոսով. ՀԺ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա սեպտեմբերին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բարձր տեսակի հացը Սյունիքի մարզկենտրոն Կապանում թանկացել է 6.7 տոկոսով: Եվ սա այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում Հայաստանում հացը թանկացել է միջինը 5.7 տոկոսով: Այլ կերպ ասած՝ Սյունիքում հացը մեկ տոկոսային կետով ավելի է թանկացել, քան ՀՀ-ում: Կամ որ նույնն է, Սյունիքում հացի թանկացման տեմպը 17 տոկոսով գերազանցում է երկրի միջին ցուցանիշը. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
«Սա ուշագրավ է նրանով, որ դեռ անցած տարվա հոկտեմբերին և այս տարվա հունվարին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Լիսկան խորհրդակցություններ էր անցկացրել մարզի հաց արտադրողների հետ և ըստ մարզպետարանի տարածած հաղորդագրությունների, «որոշում էր կայացվել» հացի գինը նվազեցնել 40 դրամով: Այս «որոշումը» լայնորեն լուսաբանվում էր այդ օրերին: Սակայն արդեն այս տարվա փետրվարին նշված խորհրդակցություններից հետո, ԱՎԾ-ն հրապարակեց տեղեկանք այն մասին, որ ՀՀ-ում ամենաթանկ հացը հենց Սյունիքում է: Ի դեպ, երեկ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ այս հարցը արծարծվել է, սակայն մարզպետը չի պատասխանել հարցին»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան