Պետք է առաջնորդվել գին, որակ և հասցեականություն սկզբունքներով. Իշխան Զաքարյան
Գնումների ոլորտում վերահսկողություն իրականացնելիս պետք է առաջնորդվել Բարձրագույն վերահսկիչ մարմինների միջազգային կազմակերպության (INTOSAI) հիմնական սկզբունքներով` «գին, որակ և հասցեականություն»: Այս մասին այսօր Վերահսկիչ պալատում հրավիրած աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
ՎՊ լրատվական ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը Իններորդ վարչության աշխատակիցները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքների նախնական արդյունքները` կապված ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի որոշման հետ` «ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական բյուջեի` քրեակատարողական համակարգի պահպանում, հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ, ՀՀ արդարադատության նախարարություն հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում, վերապատրաստման ծառայություններ, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Փաստաբանների դպրոցի վերապատրաստման կարողությունների զարգացման դրամաշնորհային ծրագիր, փորձաքննությունների ծառայություններ ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու մասին»:
Խորհրդակցության ավարտին Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանձնարարել է մինչև դեկտեմբեր ամսվա սկիզբը ավարտին հասցնել ընթացիկ աշխատանքները և ներկայացնել արձանագրված արդյունքները: