Մելբուռնի կենդանաբանական այգում վայրի աղվեսը 14 պինգվին է խեղդել
Ավստրալիայի Մելբուռն քաղաքում «Վիկտորիա» կենդանաբանական այգում վայրի աղվեսը 14 պինգվին է խեղդամահ արել: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ մասին այգին հայտարարել է իր պաշտոնական էջում:
Ողջ մնացած 15 պինգվինները տեղափոխվել են ապահով վայր: Նրանք այնտեղ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ աղվեսին չեն բռնել: Ի դեպ, նրան բռնելը բավականին բարդ գործ է, դրա համար աշխատանքներում հատուկ մասնագետներ են ներգրավել:
Այգու տարածքում տեսանկարահանող սարքեր ու թակարդներ են եղել, սակայն, ինչպես պարզվում է, դրանք արդյունավետ չեն եղել: Այգու տարածքը կազմում է 22 հա, գիշատիչը կարող է հանգիստ թաքնվել ծառերի արանքում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա