Մեր կանխատեսումները շատ ճիշտ էին, մթերման գործընթացը շատ սահուն անցավ. Սերգո Կարապետյան
«Մեր կանխատեսումները շատ ճիշտ էին, մթերման գործընթացը շատ սահուն անցավ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը՝ պատասխանելով մթերման հետ կապված խնդիրների հարցերին:
«Իհարկե, որոշակի խնդիրներ եղել են, սակայն մենք դրանք կարգավորեցինք հենց սեզոնի ընթացքում: Դուք տեսել եք, որ մեծածավալ մթերումներ իրականացվեցին ինչպես խաղողի, այնպես էլ պտուղ-բանջարեղենի շուկայում, և այսօրվա վիճակով փառք ու պատիվ բոլոր մթերողներին, որ կարողացան այդ մեծածավալ մթերումներն իրականացնել»,- նշեց Ս.Կարապետյանը:
Դիտարկմանը, թե մթերումն իրականացվել է նախորդ տարվա համեմատ երկու անգամ ցածր գնով, գյուզատնտեսության նախարարան ասաց, որ գների համար ինքը պատասխանտու չէ. «Գները կարգավորվում են շուկայում՝ առաջարկից և պահանջարկից ելնելով, այնպես չէ, որ մենք գին ենք թելադրում և մենք ենք որոշում գինը»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այսօր էլ չմթերված խաղող կա, Ս.Կարապետյանը պատասխանեց. «Դուք սխալ եք ասում, դաշտերում հազարավոր տոննաներով պտուղ-բանջարեղեն կամ որևէ բան չկա, ոչ էլ հազար տոննա կա, դաշտերում հնարավոր է մնացած լինի որոշակի բանջարեղեն կամ խաղող, այն էլ շատ փոքրածավալ: 99 տոկոսով բերահավաքի աշխատանքներն ավարտվել են»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում