Սլուցկի. «Խաղի առանցքային դրվագը Դումբիայի չիրացրած պահն էր»
ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղի արդյունքը (0:1) օրինաչափ էր:
«Պարզ է, որ «ՄՅու»-ն խաղում էր դիրքային առավելությամբ: Գիտեինք, որ այդպես է լինելու: Պատրաստվել էինք պաշտպանական խաղ ցուցադրելու և այդպես էլ արեցինք: Պետք է իրացնեինք մեր հնարավորությունը: Այն մեկն էր, բայց 100%-անոց էր: Դա Դումբիայի պահն էր. նա պետք է գոլ խփեր:
Մենք համբերատար պաշտպանվում էինք, դիմանում «Մանչեսթերի» ճնշմանը, ճիշտ տեղաշարժվում: Բայց ամենավերջում նրանք ունեցան իրենց հնարավորությունը և իրացրեցին այն: Կարծում եմ` կարող ենք դուրս գալ խմբից»,- Սլուցկու խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում