Չինաստանի և Թայվանի նախագահները կհանդիպեն առաջին անգամ
Առաջին անգամ կհանդիպեն Թայվանի և Չինաստանի նախագահներ Սի Ցզին Պինը և Մա Ինցզյուն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունների հիմնական թեման է լինելու Թայվանյան նեղուցում խաղաղության պահպանման հարցը: Թայվանի իշխանությունների ներկայացուցիչը հաղորդել է, որ պետությունների ղեկավարները մտադիր չեն ստորագրել որևէ փաստաթուղթ և հանդես գալ համատեղ հայտարարություններով: Չինական կողմն այս հայտարարությունը դեռևս չի մեկնաբանել:
Չինաստանի և Թայվանի ղեկավարները պաշտոնական հանդիպումներ չեն անցկացրել 1949թ.-ի Չինաստանում քաղաքացիական պատերազմի ավարտից ի վեր:
Այն ժամանակ երկրի ազգայնական կառավարությունը Չան Կայշիի գլխավորությամբ փախավ Թայվան` կոմունիստական ուժերի պարտությունից հետո: Չինաստանը Թայվանը համարում է իր տարածքը, մինչդեռ կղզում կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակի հիմնական հավակնորդը համարվում է Պեկինից լիակատար անկախության կողմնակից քաղաքական ուժը:
Վերջին տարիներին Չինաստանի և Թայվանի միջև պահպանվում են ոչ պաշտոնական մակարդակով կապերը: Բանակցություններում որպես միջնորդ հանդես են գալիս տարբեր միջազգային կազմակերպություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան