Բոլորովին նոր «Ատամնաբույժն արևելյան» ներկայացումը՝ Ուսանողական թատրոնի բեմում
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնն այսօր մեկնարկում է նոր խաղաշրջանը՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» երկու գործողությամբ բեմադրության ցուցադրությամբ։ Բեմադրիչն է Արման Նավասարդյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը:
Նա հայտնեց, որ մուտքն այսօր ազատ է:
Այս թատերաշրջանում ցուցադրվելու է յոթ ներկայացում, լինելու են նաև պրեմիերաներ:
«Բանակցություններ ենք վարում մարզային թատրոնների հետ՝ ցուցադրելու «Ատամնաբույժն արևելյան» ներկայացումը: Առաջիկայում «Դեպի տուն» ներկայացումը ցուցադրվելու է Սոչիի միջազգային թատերական փառատոնում: Հրավերն արդեն ունենք»,- ասաց նա:
Է. Բարսեղյանը նշեց, որ Ուսանողական թատրոնը մրցունակ է, քայլում է ժամանակին համընթաց, պահպանում է իր մրցունակությունը խաղացանկային թատրոնների կողքին:
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմադրիչ Դավիթ Հակոբյանն ասաց, որ «Ատամնաբույժն արևելյան» ներկայացումը շատ այլ թատրոններում է ներկայացվել, սակայն այսօր հանդիսատեսը բոլորովին այլ բան է տեսնելու՝ այսօրվա շնչով, էներգիայով, բոլորովին նոր մոտեցմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա