Վիտամին D-ն նվազեցնում է սիրտ անոթային հիվանդությունների վտանգը
Այն ոչ միայն վիտամին է, այլև՝ հորմոն: Այն օգնում է վերահսկել օրգանիզմում առկա կալցիումի և ֆոսֆատի մակարդակը, մեծ դեր է խաղում ոսկորների ու ատամների ձևավորման գործում: Վիտամին D պարունակում են յուղոտ ձուկն ու ձուն:
Սակայն առավել մեծ քանակությամբ վիտամին D կարելի է ստանալ ոչ թե սննդամթերքից, այլ արևի ճառագայթներից: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն՝ վկայակոչելով վերջերս անցկացրած հետազոտության արդյունքները:
Պարզվել է, որ այն մարդկանց մոտ, ովքեր առավել շատ վիտամին D-ն ստանում, արյան ճնշումն ու սթրեսն ավելի ցածր մակարդակում են, քան այն մարդկանց մոտ, ովքեր քիչ են ստանում այդ վիտամինը:
Նշվում է, որ բավարար քանակությամբ վիտամին D օգտագործելու դեպքում կարելի է խուսափել դիաբետից, քաղցկեղի մի քանի տեսակներից ու այլ հիվանդություններից: