Հայաստանի պետական պարտքն աճում է, բայց տնտեսությունում դրական տեղաշարժ չկա. «Ժողովուրդ»
2016 թվականի պետական բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ 2014-2015 թվականներին, այսինքն՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության գործունեության ընթացքում, ՀՀ կառավարության պարտքը աճել է 1 միլիարդ 151 միլիոն դոլարով: Այդ գումարից 894 միլիոն 200 հազար դոլարը բաժին է հասնում 2015 թվականին: Այսինքն՝ ստացվում է, որ ՀՀ կառավարությունն օրական պարտքով վերցրել և վերցնում է երկուսուկես միլիոն դոլար: Եկող տարի էլ ծրագրում են կառավարության պարտքը ավելացնել ևս 369 մլն դոլարով: Այս մասին գրել է «Ժողովուրդ»-ը:
«Այն, որ եկող տարվա վերջին, ներկա կառավարությունն իր պաշտոնավարման մեկ տարի ութ ամսում Հայաստանի պետական պարտքը մեկուկես միլիարդ դոլարով ավելացրած կլինի, կարելի էր անտեսել, եթե այդ գումարները նպաստեին տնտեսության զարգացմանը: Բայց փաստն այն է, որ այդ գումարները տնտեսությունում ոչ մի դրական տեղաշարժ չեն հաղորդում, եթե հաշվի չառնենք այն փաստը, որ առանձին պաշտոնյաներ դրանց հաշվին իրենց ունեցվածքը շեշտակի ավելացնում են»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան