A321 օդանավերի շահագործումը կասեցվել է լրացուցիչ ստուգումների անցկացման համար
Եգիպտոսում տեղի ունեցած ավիավթարից հետո «Կոգալիմավիա» ընկերության A321 օդանավերի շահագործումը կասեցվել է լրացուցիչ ստուգումների անցկացման համար: Ավիաընկերություններին նման հրահանգ է տվել Ռոստրանսնադզորը:
«Ռիա Նովոստ»-ի հաղորդմամբ, ոչ պլանային ստուգումների շրջանակում մինչև ռիսկերի գնահատումը այդ օդանավերը չեն շահագործվի:
Նշվում է, որ ընկերությունը ինքնաթիռները լիզինգով է բերել Իռլանդիայից, դրանք գրանցված են և պետք է տեխնիկական սպասարկում անցնեն այդ երկում գրանցված և Անվտանգության եվրոպական կազմակերպության (EASA) կողմից հավատարմագրված կազմակերպությունների կողմից:
Եգիպտոսում վթարի ենթարկված ինքնաթիռը C-check տիպի սպասարկում է անցել Թուրքիայում 2014-ի մարտի 18-ին Turkish Habom կազմակերպության կողմից, որն ունի EASA-ի հավաստագիր: Իռլանդիայի ավիացիոն ադմինիստրացիայի կողմից ստուգման ժամանակ սերտիֆիկատի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2015-ի առաջին եռամսյակ:
Լրատվամիջոցը նշում է, որ ռուսական ու խորհրդային ավիացիայի պատմության մեջ խոշորագույն վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին: Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ ուղղություն վերցրած օդանավը թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորն էլ մահացել են:
Վթարի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Շարմ Էլ Շեյխի օդանավակայանի ղեկավարը փոխվել է
Մեծ Բրիտանիան դադարեցնում է չվերթները Շարմ Էլ Շեյխից
Եգիպտոսում վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ինքնությունը պարզվել է
Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Սինայի թերկղզու վրայով
Կործանված ինքնաթիռի անձնակազամը SOS չի հնչեցրել
Կործանված ինքնաթիռի ուղևորների դիերը տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ՝ փորձաքննության համար
Emirates ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Սինայի թերակղզու վրայով
Lufthansa-ն ու Air France-ը դադարեցնում են թռիչքները Սինայի թերակղզու վրայով
ՌԴ նախագահը հանձնարարել է զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերել
Ավիաընկերություն. Մարդկային գործոնի մեղավորությունը բացառվում է
Մնաս բարով Եգիպտոս. Ուղևորները ճակատագրական թռիչքից առաջ լուսանկարներ են արել
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են , թե՞ ոչ
Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել
Հրապարակվել է վթարի ենթարկված օդանավի ուղևորների ցուցակը
Փրկարարները կործանված օդանավից մարդկանց ձայներ են լսել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան