Շառլ Ազնավուրի ռեկորդը՝ թագավորական Albert Hall-ում
Ֆրանսահայ հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրը բրիտանական Royal Albert Hall դահլիճում նոյեմբերի 3-ին ելույթ է ունեցել՝ այդպես սահմանելով ռեկորդ՝ որպես այդ համերգասրահում հանդես եկած ամենատարեց արվեստագետ: Այս մասին գրված է համերգասրահի պաշտոնական կայքում:
91-ամյա Ազնավուրն գերազանցել է սեփական ռեկորդը. նախորդ տարի՝ 90 տարեկանում նա հանդես է եկել նույն բեմում:
Համերգասրահում հանդես եկած մյուս տարեց արվեստագետներն են՝ 88-ամյա Թոնի Բենեթ, 86-ամյա Ջեյմս Լասթ, 85-ամյա Բրուս Ֆորսիթ:
«Իմ առաջին համերգը Albert Hall-ում եղել է 1966 թվականին: Այդ ժամանակից սկսած ես մշտապես հաճույքով եմ ելույթ ունենում Լոնդոնում»,- ասել է շանսոնյեն:
91-ամյա Ազնավուրն ավելի քան 1000 երգերի հեղինակ է, նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում, վաճառվել է երգչի ավելի քան 100 միլիոն սկավառակ: Իր կյանքի ընթացքում նա երգել է համաշխարհային այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Ֆրենկ Սինատրան, Սելին Դիոնը, Լուչիանո Պավարոտին, Պլասիդո Դոմինգոն, Պատրիսիա Կաասը, Լայզա Միննելին և այլն: 2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա