«Բոլորս միասին». Հայ, գերմանացի և իսլանդացի նկարիչների աշխատանքները՝ մեկ նախագծի շրջանակում
Գերմանական Բոնն քաղաքի «Արվեստագետների ֆորում»-ում «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը գերմանական «ArtDialog» միավորման հետ համատեղ նոյեմբերի 1-ից ներկայացնում է «Բոլորս միասին» («All Together Now») ցուցահանդեսը։ Վերջինիս շրջանակներում ցուցադրվում են Հայաստանից, Գերմանիայից և Իսլանդիայից 11 նկարչի աշխատանքներ։ Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեց «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի խորհրդի անդամ Տաթև Սարոյանը:
«Սերունդների, ազգությունների և ավանդույթների միջև փոխանակումը նպաստել է երեք երկրների ժամանակակից մշակույթի բազմազանության բացահայտմանը։ «Բոլորս միասին» ցուցահանդեսի շնորհիվ հնարավոր եղավ տեսնել, թե ինչպես է հարստացել այսօրվա Եվրոպան մշակութային համագոյության ու արվեստագետների փոխանակման շնորհիվ»,- ասաց նա։
Միջազգային նախագծում ընդգրկվել են տարբեր ժանրերի աշխատանքներ, որոնց հեղինակներն են Վահան Ռումելյանը, Սերգեյ Նարազյանը, Արման Վահանյանը և Օվսաննա Շեկոյանը (Հայաստան), Ռոման Լանգը, Բերնդ Պետրին, Յենս Րայխերթը և Ուրսա Շյոպերը (Գերմանիա), ինչպես նաև Ռոզա Գիսլադոռիրը, Հուբերտ Նոյին Յոհանսոնը և Թորգերդուր Թորհալսդոթիրը (Իսլանդիա)։
«Բոլորս միասին» լայնածավալ ցուցահանդեսի իրականացվել է Բոննի քաղաքապետ Աշոկ Շրիդարանի բարձր հովանու ներքո։ Ցուցահանդեսի կապակցությամբ լույս է տեսել երկլեզու պատկերագիրք (գերմաներեն/անգլերեն), որը ներառում է մասնակից նկարիչների կենսագրությունները, աշխատանքները և վերջիններիս արվեստաբանական վերլուծությունը։
Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև նոյեմբերի 27-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա