ՌԴ-ում վթարված ավտոբուսի վարորդը գերազանցել է արագությունը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է նոյեմբերի 3-ին ՌԴ Իլյինկա գյուղի մոտ տեղի ունեցած ավտոբուսի վթարին և գրել. «Ուզլովայա քաղաքի շրջանային դատարանը երեկոյան 20։00-ի շրջանում որոշում է կայացրել, որպես խափանման միջոց, երկու ամսվա կալանք կիրառել Տուլայի նահանգի Իլյինկա գյուղի մոտ նոյեմբերի 3-ին վթարված ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանի նկատմամբ։ Հարությունյանին անվճար փաստաբան է տրամադրվել՝ Անդրեյ Բակշևն է։
ՌԴ-ում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լևոն Թորգոմյանը հայտնել է, որ դատական նիստը նշանակված ժամից ուշ է սկսվել, քանի որ գործը քննչական մարմնից ուշացումով է ուղարկվել դատարան։ Գառնիկ Հարությունյանն արդեն ցուցմունքներ է տվել։ Այս պահին շրջանառվող վարկածը վարորդի անփութությունն է։ Հարությունյանի հեռախոսն ընկել է, նա կռացել է, որ վերցնի, և շեղվել է ճանապարհից։ Վթարի պատճառ է դարձել նաև արագության գերազանցումը, ինչը ֆիքսել է արագաչափը»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում