«Հայաստան համահայկական հիմնադրամը» գնալով ավելի քիչ գումարներ է կարողանում հավաքել. ՀԺ
«ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում քննարկելու է «Հայաստան համահայկական հիմնադրամին» 1.5 միլիարդ դրամ հատկացնելու հարցը: Գումարը ուղղվելու է Հիմնադրամի կողմից իրականացվող Վարդենիս-Մարտակերտ մայրուղու հիմնանորոգմանը: Մեծ կարևորություն ունեցող 116 կիլոմետրանոց այս մայրուղու հիմնանորոգումը սկսվել է դեռ անցած տարի, և կառավարությունը արդեն մոտ 3.8 միլիարդ դրամ է հատկացրել իր պահուստային ֆոնդից»:
«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ՝ ամբողջ աշխատանքի արժեքը կազմում է մոտ 13 միլիարդ դրամ: Սա հիմնադրամի կողմից իրականացվող միակ խոշոր ծրագիրն է, որին այսպիսի մասնակցություն է ունենում կառավարությունը: Ըստ որոշ տեղեկությունների, կառավարության կողմից շինարարության փաստացի ֆինանսավորումը պայմանավորված է նրանով, որ Հիմնադրամը գնալով ավելի քիչ գումարներ է կարողանում հավաքել մարաթոններով և հավաքված գումարը այլևս չի բավարարում բոլոր ծրագրերի իրականացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան