Իսրայելի նախագահն ընդունում է Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հայտնել է, որ նախկինում հնչեցրած իր դիրքորոշումը 1915 թվականին տեղի ունեցած ցեղասպանության վերաբերյալ մնում է անփոփոխ: Այդ մասին նախագահը հայտնել է «Նշանավորելով Հայոց ցեղասպանության 100 տարին» գիտաժղովի մասնակիցներին, որոնց նա հյուրընկալել էր իր նստավայրում՝ գիտաժողովի վերջին օրը՝ նոյեմբերի 4-ին:
Հանդիպումը փակ է եղել լրագրողների համար, սակայն Panorama.am-ի թղթակիցը զրուցել է գիտաժողովի մասնակիցների հետ, ովքեր ներկա են եղել հանդիպմանը և նշել են, որ նախագահը վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը կապված Հայ դատի հետ: Սակայն որոշ պատճառներով նա զերծ է մնում պաշտոնական հայտարարություն անելուց:
Այն փաստը, որ Իսրայելի Հանրապետության նախագահն ընդունել է Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի մասնակիցներին, արդեն իսկ վկայում է այն մասին, որ նա ցանկանում է իր աջակցությունը ցուցաբերել: Նրա այդ քայլը բարձր է գնահատվել մասնակիցների, կազմակերպիչների և Իսրայելի Բաց համալսարանի նախագահի կողմից:
Իսրայելը շարունակում է պաշտոնապես չճանաչել Հայոց ցեղասպանությունը և համալրել ժխտողների ճամբարը՝ այս կամ այն քաղաքական պատճառներով: Հրեա մասնակիցներից շատերը դա «ամոթ» են համարում: Կարելի է միայն հուսալ, որ այսօրինակ գիտաժողովը՝ լինելով առաջինն իր տեսակի մեջ ևս մեկ քայլ էր առաջ:
Նվարդ Չալիկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան