Հանդիպել են Հայաստանի և Արցախի արտգործնախարարները
Հայաստանի ու ԼՂՀ արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը նախօրեին կայացած հանդիպման ժամանակ անդրադարձել են օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների՝ տարածաշրջան կատարած այցին:
ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։
Նախարարները նշել են, որ համանախագահների կողմից ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հատելու ժամանակ ադրբեջանական կողմի արձակած կրակոցները և վերջին շրջանի սադրանքները բանակցային գործընթացը տապալելու նպատակ են հետապնդում։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանը անդրադարձ են կատարել Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունների փոխգործակցությանն առնչվող հարցերին։