ՔԱԳՎ մամուլի խոսնակ. «Զվարթնոց»-ում արտակարգ դեպք չի գրանցվել
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ոչ մի արտակագ դեպք չի գրանցվել: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է ՔԱԳՎ մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը:
««Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը և առհասարակ նոյեմբերի նախորդ օրերին ու հոկտեմբերին, ինչպես նաև այլ առանց «ր» տառով ամիսների ոչ մի ԱՐՏԱԿԱՐԳ դեպք չի գրանցվել: Իսկ նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Երևան-Վիեննա չվերթը մի քանի ժամով հետաձգվել է օդանավի ապակու վրա հայտնաբերված ճեղքի պատճառով, ինչը իրենից ոչ մի «ԱՐՏԱԿԱՐԳ» բան չի ենթադրում: Ամեն րոպե աշխարհում տասնյակ չվերթներ են ուշանում և չեղարկվում «ոչ ԱՐՏԱԿԱՐԳ», այլ աշխատանքային և ընթացիկ լուծվող խնդիրների պատճառներով»,-գրել է Գրձելյանը: