Ադրբեջանի պատվիրակությունը նման է մի որդնած խնձորի, որն ընկել է ԵԽԽՎ ու բոլոր խնձորներին որդնացնում է. Շավարշ Քոչարյան
ՀՀ Ազգային ժողովոււմ 2016 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղեկալ Շավարշ Քոչարյանը անդրադարձավ նաև երեկ ԵԽԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցին՝ նկատեց, որ Ռոբերտ Ուոլթերի վարքագիծն իր համար նորություն չէ, քանի որ 2013 թվականին այդ զեկույցի հեղինակ Ռոբերտ Ուոլթերն էր ղեկավարում այն դիտորդական առաքելությունը, որը դիտարկում էր Ադրբեջանի նախագահական ընտրությունները:
«Եվ նա ներկայացրեց մի խայտառակ զեկույց, որը շատ ուժեղ հարված էր Եվրոպայի խորհրդի վարկանիշին: Այդ զեկույցում փայլուն էին որակվում 2013թ. խայտառակ նախագահական ընտրությունները Ադրբեջանում: Դրանից հետո Guardian հեղինակավոր թերթը բառացի գրել էր հետևյալը. «Արքայավայել ընդունելության արժանանալուց հետո նրանք վերադարձան թանկարժեք նվերներով՝ խմիչքներ, խավիար, մետաքսյա գորգեր և գումարներ»: Սա Guardian թերթն է գրել այդ նույն Ուոլթերի և նրա թիմի մասին»,- հայտնեց Շ.Քոչարյանը:
Նրա խոսքերով՝ Հայաստանը շատ լավ գիտակցում է, որ գտնվում է մի դաշտում, որտեղ փորձում են գումարներով պայքարել քարոզչության դաշտում: Միաժամանակ նշեց, որ շատ դժվար է նման կառույցներում հակադրել ադրբեջանական ահռելի նավթադոլարներին:
«Այստեղ խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը հետևողական գտնում է մարդկանց թույլ կողմերը, կաշառում է մարդկանց և նրանց գործունեությունն այդ դեպքում ազդում է հենց Եվրոպայի խորհրդի հեղինակության վրա: Ես մի կոպիտ համեմատություն անեմ՝ Ադրբեջանի պատվիրակությունը նման է մի որդնած խնձորի, որն ընկել է այնտեղ ու բոլոր խնձորներին որդնացնում է: Այսինքն, որդն ընկել է Եվրոպայի խորհուրդ, և դա հենց Եվրոպայի խորհրդի կարևորագույն խնդիրն է»,- նշեց Շ.Քոչարյանը:
Նախորդող հրապարակում՝
ԵԽԽՎ հանձնաժողովը հավանության արժանացրեց Ղարաբաղի վերաբերյալ Ուոլտերի խայտառակ զեկույցը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան