Մեծ Բրիտանիան դադարեցնում է չվերթները Շարմ Էլ Շեյխից
Լոնդոնը ժամանակավորապես դադարեցրել է Մեծ Բրիտանիայի և եգիպտական Շարմ Էլ Շեյխ քաղաքի օդանավակայանների միջև բոլոր չվերթները: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Բրիտանական կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ այդ որոշումը պայմանավորված է նոր տեղեկատվության հետ, որ ռուսական ինքնաթիռի կործման պատճառ կարող է լինել օդանավում եղած պայթուցիկ սարքը:
«Քանի դեռ ընթանում է հետաքննություն, մենք չենք կարող միանշանակ ասել, թե ինչու է ընկել ինքնաթիռը: Բայց նոր ինֆորմացիայի ի հայտ գալուն զուգահեռ, մտահոգություն է առաջանում, կապված այն վարկածի հետ, որ կործանման հավանական պատճառը պայթյունն է ինքնաթիռում»,- ասված է կառավարության հայտարարության մեջ:
Երկկողմանի թռիչքները դադարեցնելու մասին որոշումը կայացվել է վարչապետ Դեյվիդ Քեմերոնի և Եգիպտոսի նախագահի հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում քննարկել են եգիպտական օդանավակայանում անվտանգության միջոցները: Բրիտանիայի կառավարությունում ընդգծում են, որ սահմանափակումն առայժմ վերաբերում է միայն Շարմ Էլ Շեյխից Լոնդոն չորեքշաբթի օրերի չվերթներին:
Եգիպտոս է մեկնել բրիտանացի փորձագետների խումբ՝ գնահատելու օդանավակայանում իրավիճակը: Մինչև ստուգումների ավարտը, բրիտանական չվերթները հետաձգվում են:
Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական Lufthansa, ֆրանսիական Air France, արաբական Emirates, թուրքական Turkish Airlines ավիաընկերությունները հայտարարել էին, որ որոշել են ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Եգիպտոսի Սինայի թերակղզու վրայով:
Հոկտեմբերի 31-ին Airbus-321 ռուսական օդանավ, որը Շարմ էլ Շեյխից թռչում էր Սանկտ Պետերբուրգ, թռիչքից 23 րոպե անց անհետացել է ռադարների տեսադաշտից: Մի քանի րոպե անց օդանավն ընկել է Սինայի թերակղզում: Օդանավում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ: Բոլորն էլ մահացել են:
Ավիավթարի վերաբերյալ հրապարակումներ՝
Եգիպտոսում վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի զոհված անդամների ինքնությունը պարզվել է
Թուրքական ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Սինայի թերկղզու վրայով
Կործանված ինքնաթիռի անձնակազամը SOS չի հնչեցրել
Կործանված ինքնաթիռի ուղևորների դիերը տեղափոխվում են Սանկտ Պետերբուրգ՝ փորձաքննության համար
Emirates ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Սինայի թերակղզու վրայով
Lufthansa-ն ու Air France-ը դադարեցնում են թռիչքները Սինայի թերակղզու վրայով
ՌԴ նախագահը հանձնարարել է զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերել
Ավիաընկերություն. Մարդկային գործոնի մեղավորությունը բացառվում է
Մնաս բարով Եգիպտոս. Ուղևորները ճակատագրական թռիչքից առաջ լուսանկարներ են արել
ՀՀ ԱԳՆ-ն ճշտում է` կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ եղե՞լ են , թե՞ ոչ
Եգիպտոսում ռուս զբոսաշրջիկներով օդանավ է կործանվել
Հրապարակվել է վթարի ենթարկված օդանավի ուղևորների ցուցակը
Փրկարարները կործանված օդանավից մարդկանց ձայներ են լսել