Սամվել Արաբաջյանը մասնավոր սեկտորից աշխատանքի առաջարկ է ստացել՝ բարձր աշխատավարձով. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի երեկ ստորագրած հրամանագրով ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ժողովուրդ»-ը ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվել է, թե ինչն է եղել Արաբաջյանի պաշտոնանկության պատճառը:
Թերթի հարցմանն ի պատասխան՝ Ռ. Նազարյանն ասել է. «Ինքը վաղուց էր ցանկանում դուրս գալ: Մասնավոր սեկտորից աշխատանքի առաջարկ է ստացել՝ բարձր աշխատավարձով: Նա իր դիմումի համաձայն, իր ցանկությամբ է ազատվել աշխատանքից»:
ՀԾԿՀ նախագահը նշել է նաև, որ այս պահին Արաբաջյանին դեռ փոխարինող չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան