Որևէ քաղաքական կոմպոնենտ չկա , որ հիվանդները բուժում են ստանում ԱՊՀ երկրներում. Արմեն Մուրադյան
Որևէ քաղաքական կոմպոնենտ չկա, եթե Հայաստանից դուրս ուղեգրված հիվանդները բուժում ստանալու համար ընտրում են ԱՊՀ երկրները: Այս մասին այսօր Ազգային ժողովում ընթացող 2016թ-ի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արեմն Մուրադյանը՝ պատասխանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի հարցին, թե նկատել է, որ Հայաստանից դուրս ուղեգրված հիվանդների ճանապարհային ծախսի և բուժման հատկացումները հիմնականում ԱՊՀ երկրների հետ է կապված:
«Արդյո՞ք քաղաքական խնդիր է, որ ընտրությունը կանգ է առնում ԱՊՀ երկրների վրա, քանի որ առողջապահությունը որակի խնդիր է: Օրինակ՝ օնկոլոգիական հիվանդներն առնվազն կնախընտրեն գնալ Գերմանիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, քանի որ դա ԱՊՀ-ում օգուտ չի տալիս:: Արդյո՞ք պատրաստվում եք 2016թ-ին քաղաքական կոմպոնենտը հանել, քանի որ խոսքը որակի մասին է»,-հարցրեց Թ.Պողոսյանը:
Արմեն Մուրադյանը նշեց, որ հարցը միայն այն է, թե ինչ քանակի հիվանդների բուժումը չեն կարող այստեղ իրականացնել: «Տեսնում ենք հնարավորությունը և քանակը, և ըստ այդմ էլ բաշխում ենք ԱՊՀ երկրների վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ ԱՊՀ շատ երկրների հիվանդանոցներ ունեն միջազգային բարձր մակարդակ և չի կարծում, որ որակական լուրջ խնդիրներ կլինեն:
«Իհարկե, շատերը ցանկություն կունենան բուժօգնությունը ստանալ Գերմանիայի, Ֆրանսիայի, Նահանգների առաջատար հիվանդանոցներում, բայց դա կապված է վստահության կոմպոնենտի, այլ ոչ թե քաղաքական կոմպոնենտի հետ: Պետք է վստահություն ձեռք բերել, որպեսզի նույն ուռուցքային հիվանդությունները բուժեն Հայաստանում»,- նշեց Ա. Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում