Բուդաղյանները պայքարելու են, որ պատասխանատվության ենթարկվեն Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին ու թիկնապահ Զարզանդը. Ալումյան
Այսօր վերաքննիչ դատարանում դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ մեկնարկելու է Արտակ Բուդաղյանի գործով դատավարությունը: Բուդաղյաններն ու նրանց ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը բողոքարկում են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մեղադրական դատավճիռը:
«2013-ի հունիսի 1-ին տեղի ունեցած արյունալի դեպքի արդյունքում ունենք մեկ հոգի, որի նկատմամբ քրեական դատավարություն է իրականացվում: Դա Արտակ Բուդաղյանն է»,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա այն համոզման է, որ Արտակ Բուդաղյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել զուտ այն նպատակով, որպեսզի «արդարացվեն Սուրիկ Խաչատրյանի որդու և նրա թիկնապահի կրակոցները»:
«Ուստի, Արտակ Բուդաղյանի գործը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Թեև գիտեք, դատարանը ընդամենը որպես պատիժ սահմանել էր տուգանք, հետո համաներմամբ այդ տուգանքից ազատել էր Արտակ Բուդաղյանին: Բայց դա ունի սկզբունքային նշանակություն, քանի որ քննչական մարմինները այդ ձևով փորձում են Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին ներկայացնել որպես պաշտպանվողներ Արտակ և Ավետիք Բուդաղյանների իբր հանցավոր ոտնձգություններից»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ պայքարելու են, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին ու թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:
«Մենք բողոքարկել էինք նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները, Արաբկիրի դատարանում մենք հաջողություն չունեցանք, հիմա պայքարը շարունակում ենք վերաքննիչում, բայց զուգահեռաբար դիմել ենք Եվրոպական դատարան»,-ասաց փաստաբանը:
Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա կրակոցներ արձակելու գործով Արա Բուդաղյանին կալանավորելուն, ապա փաստաբանն ընդգծեց, որ արդեն երկու անգամ նրա կալանքը երկու ամսով երկարացվել է:
«Ես հիմա որպեսզի նախաքննական գաղտնիք հրապարակող չդառնամ, պարզապես ասեմ` այն ամենը, ինչ փորձում են իմ պաշտպանյալի դեմ օգտագործել, դրանց մեջ իմ պաշտպանյալի վերաբերյալ տեղեկություն պարզապես չի պարունակում: Ամբողջը ենթադրությունների, մտավոր վարժությունների հիման վրա փորձում են կապ ստեղծել այդ դեպքի ու իմ պաշտպանյալի միջև»,-ասաց փաստաբանը, պահանջելով, որ քննության ընթացքում Արա Բուդաղյանը պետք է լինի ազատության մեջ:
Նրա խոսքով, նախաքննության ընթացքում անձին կալանավորելու համար պետք է հիմքեր լինեն, «իսկ այս գործում նման հիմքեր չկան»:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Բուդաղյանների գործով խախտումներ թույլ տված բոլոր քննիչները պաշտոնի բարձրացում են ստացել. Հայկ Ալումյան
Բուդաղյանների քրեական գործից նյութեր չեն անհետացե՞լ. Քննիչները գերհոգնած են եղել
Բուդաղյանների փաստաբանը դիմել է ՄԻԵԴ
Ներպետական ատյանները չսպառած՝ Բուդաղյանների փաստաբանը կդիմի ՄԻԵԴ
«Սուրիկ Խաչատրյանի կնոջ խուսափողական պատասխաններն ավելի ակնհայտ են դարձրել, որ մենք ճիշտ ենք եղել». փաստաբան
«Դուք դրան մատների արանքով ենք նայում». Արտակ Բուդաղյանի գործով տուժողի փաստաբանը դժգոհում է
Սուրիկ Խաչատրյանի տան տեսախցիկներից մեկը նաև ձայն է գրել. Փաստաբանի բացահայտումները
«Անհերքելի ապացույցներ ունենք, որ Սուրիկ Խաչատրյանն ավտոմեքենայում հարվածներ հասցրել է Ավետիք Բուդաղյանին». Փաստաբան
Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը
Արտակ Բուդաղյանը մեղավոր է ճանաչվել. Դատավճիռը բողոքարկվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան