
Կատալոնիայի խորհրդարանին թույլատրվել է քվեարկել անկախության համար
Կատալոնիայի խորհրդարանն իրավունք է ստացել անցկացնել Իսպանիայից անջատվելու վերաբերյալ քննարկումներ և քվեարկություն:
Մադրիդի Սահմանադրական դատարանը նոյեմբերի 5-ին` հինգշաբթի, չի բավարարել կառավարող իսպանական Ժողովրդական կուսակցության, Կատալոնիայի սոցիալիստական կուսակցության և կատալոնական «Քաղաքացիներ» լիբերալ շարժման համատեղ հայցը, որով նրանք պահանջում էին անցկացվելիք քվեարկությունը ճանաչել հակասահմանադրական: Այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը` հղում կատարելով Գերմանական լրատվածան գործակալությանը: