Սյունիքի մարզպետը գործի է անցել. ՉԻ
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իր մոտ է կանչել մարզի Կապան քաղաքի տեղական իշխանություններին՝ նրանց հորդորելով քաղաքում ակտիվորեն սկսել «այո»-ի քարոզչական աշխատանքները:
Թերթի փոխանցմամբ՝ Խաչատրյանը հրահանգել է «չոր-չոր» քարոզչություն չանել, այլ քաղաքացիների առավել խոցելի սոցիալական խմբերին ծառայություններ մատուցել:
«Ով որևէ խնդրով կամ հարցով կդիմի ձեզ՝ բավարարեք նրա պահանջ, եթե չեք կարողանա՝ ինձ տեղյակ պահեք», ասել է մարզպետը:
Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի ուսումնական հաստատությունների ղեկավարներն ու կոլեկտիվները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան