Էդուարդ Թոփչյանը ղեկավարելու է Մալագայի սիմֆոնիկ նվագախումբը
Այսօր և վաղը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստկան ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը Իսպանիայում ղեկավարելու է Մալագա սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Համերգին ներկայացվելու է Չայկովսկու «Թիվ 6 սիմֆոնիա» և Ռիմսկի-Կորսակովի «Շեհերեզադե» ստեղծագործություններ:
Մալագայի սիմֆոնիկ նվագախումբն իր առաջին համերգը տվել է 1991 թվականի փետրվարի 14-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին