Սանկտ Պետերբուրգում կանգնեցվել է Կոմիտաս վարդապետի հուշարձանը
Ամենևին էլ պատահական չէ, որ Կոմիտաս վարդապետի հուշարձանը կանգնեցվում է հենց Վասիլեօստրովսկի վարչական շրջանում, քանի որ հենց այս շրջանում են ի սկզբանե բնակություն հաստատել ու այսօր էլ մեծ թվով հայեր են ապրում: Այս մասին նշել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն՝ այսօր հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանի հանդիսավոր բացման արարողության ժամանակ: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Կոմիտաս վարդապետի 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:
Միջոցառմանը ներկա են գտնվել նաև ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ պետերբուրգցիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին