ԱՆ. Տուժածներից 5-ն են ստացիոնար բուժում ստանում
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նրանցից 3-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` թեթև:
ԱՆ տեղեկությունների համաձայն, Տուլայի բժշկական հաստատություններում բուժումը շարունակում են 12 վիրավոր։ Նրանք հիվանդանոցներում կմնան այնքան ժամանակ, մինչև առողջական վիճակով պայմանավորված հնարավոր կլինի տեղափոխվել Հայաստան:
Նախորդող հրապարակում՝
Տուլայի ՃՏՊ-ից տուժած 10 քաղաքացի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է դիմել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա