Երեխային ամենատարրական հիգիենիկ պայմանները պետք է մանկուց սովորեցնեն. Առողջապահության նախարար
Կրթօջախներում սննդի մատակարարման հետ կապված բոլոր նորմատիվային փաստաթղթերը մշակված և նեդրված են, սակայն դրանց հետևելու խնդիր կա և ուսումնասիրությունները նույնպես վկայում են, որ այդ նորմատիվները շատ անգամ չեն պահպանվում: Այս մասին մասին այսօր Ազգային ժողովում ընթացող 2016 թվական պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե վերջին շրջանում կրթօջախներում շատ արդիական են դարձել սննդային թունավորումները և արդյոք կա համապատասխան գործիքակազմ, որպեսզի այս դաշտում վերահսկողությունը մեծացնեն, քանի որ այն աղիքային հիվանդություններ է առաջացնում:
«Որքան ես տեղյակ եմ, մանկահասակ երեխաների մոտ դա հետագայում էլ իր ազդեցությունն ունենում է, որքան էլ որ կարողանանք ախտորոշել և բուժել»,- ասաց պատգամավորը:
Ա. Մուրադյանի խոսքերով՝ կա նաև սոցիալական մշակույթի հետ կապված խնդիր: «Երեխային ամենատարրական հիգիենիկ պայմանները պետք է մանկուց սովորեցնեն և պարտադրեն»,- պատասխանեց նախարարը:
Հ.Մարգարյանն էլ նշեց, որ կրթօջախներում բուժքույրերի առկայությունը պետք է պարտադիր պայման լինի, կա՞ն հաստատություններ, որտեղ չկան բուժաշխատողներ: Նախարարն էլ պատասխանեց, որ մինչև 300 երեխա լինելու դեպքում պետք է հաստատություններում լինեն բուժքույրեր: «Պետք է նորմատիվային բազան պահպանել և վերահսկել, և եթե գրված է, որ դիցուկ` չի կարելի նրբերշիկ տալ նախադպրոցական հաստատություններում, ուրեմն՝ սա նշանակում է, որ այն միանշանակ պետք է ընդունել և սննդից հանել նրբերշիկը: Պարզ մոտեցում է, քանի որ պետք է իրականացեն այն, ինչ գրված է և երեխաներին սովերեցնեն, թե ինչպես իրականացնել հիգիենիկ միջոցառումներ»,- ասաց Ա.Մուրադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան