Sotheby's աճուրդում Պաբլո Պիկասոյի կտավը վաճառվել է 67,5 միլիոն դոլարով
Նկարիչ Պաբլո Պիկասոյի «La Gommeuse» նկարը Sotheby's աճուրդում վաճառվել է 67,5 միլիոն դոլարով: Նկարը նախապես գնահատվել էր 60 միլիոն դոլար: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Կաբարեի մերկ երգչուհու նկարը Պիկասոն ստեղծել էր 1901 թվականին՝ Փարիզ տեղափոխվելուց մեկ տարի հետո: Այդ ժամանակ Պիկասոն 19 տարեկան է եղել:
Նյու Յորքում շարունակվում է Sotheby's աճուրդային տան աշնանային սեզոնը: Երեկ երեկոյան կայացել է իմպրեսիոնիստների և ժամանակակից արվեստի աշխատանքների վաճառքը: Ընդհանուր առմամբ, վաճառքի է հանվել մոտ 200 աշխատանք ամերիկացի միլիարդատեր Ալֆրեդ Տաուբմանի հավաքածուից:
Աճուրդում ներկայացվել է նաև Վինստենտ Վան Գոգի կտավներից մեկը: Այն գնահատվել է 50-70 միլիոն դոլար, վաճառվել է 54 միլիոն դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում