Հասարակություն 11:21 06/11/2015

«Նույնիսկ տրամադրվող համեստ աջակցության պայմաններում հայ ֆերմերները կարողանում են դառնալ մրցունակ». Դեսպան

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի ուղեկցությամբ նախօրեին այցելել է Վայոց Ձորի մարզում ԱՄՆ աջակցությամբ գործող մի շարք գյուղատնտեսական ընկերություններ: Այցը կազմակերպված էր ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված գյուղատնտեսության և գյուղի զարգացման միամսյակի շրջանակներում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության լրատվական ծառայությունից: 

Այցի ընթացքում շրջայց են կատարվել Եղեգնաձորի ԱՐԻԴ այծաբուծական կենտրոնում, որը հիմնադրվել է 1999 թվականի ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի կողմից: Գենետիկ գիտության կիրառման, ինչպես նաև տեխնիկական աջակցության, գենետիկ փորձերի և անասնաբուժական խորհրդատվության տրամադրման միջոցով կենտրոնն օգնում է մշակել անկախ և տնտեսապես կենսունակ միջոցներ՝ ուղղված Հայաստանում կաթնատու այծերի աճեցմանն: ԱՄՆ գյուղդեպարտամենտի «Ագրոտուրիզմի զարգացման» ծրագրի շրջանակներում վերջերս ԱՐԻԴ կենտրոնը սկսել է հետաքրքրվել նաև ագրոտուրիզմի հնարավորություններով: Այծի պանրի և այլ մթերքների պատշաճ գովազդումը զբոսաշրջիկների շրջանում կօգնեն տեղացի ֆերմերներին ստանալ հավելյալ եկամուտներ:

«Ուրախ եմ տեսնել այս ընկերությունը: Սա ոչ միայն հաջողակ գիտական գործունեության իրականացման միջոցով Հայաստանում այծաբուծության որակը բարելավող նախաձեռնություն է, այլ նաև լուրջ հեռանկարներ է բացում գյուղի բարիքներն ու դարերի ընթացքում հղկված տնտեսավարման գիտելիքները ներկայումս տուրիզմի զարգացմանը ծառայեցնելու համար», - ասել է դեսպան Միլսը:

Աղնջաձորի կաթի հավաքման կետում դեսպանն ու փոխնախարարը հանդիպեցին նաև կաթնամթերք արտադրող կոոպերատիվների ներկայացուցիչներին: Կառույցը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) ծրագրի կողմից: 5 տարի տևողությամբ և 4 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ այս ծրագիրը մեկնարկել է 2013-ի սեպտեմբերին: Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղական զբաղվածությունն ու եկամուտները:

«Ֆերմերների հետ զրույցներիցս հասկացել եմ, որ ցանկանում են ավելի շատ կաթ վաճառել և անել դա շարունակաբար: ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ գործող կոոպերատիվի շնորհիվ նրանք ունեն բոլոր գործիքներն ու ռեսուրսները կլոր տարին երկարաժամկետ աշխատանք և եկամուտ ունենալու համար»,- նշել է դեսպան Միլսը:

Այցի վերջին կետը Սալլի գյուղում գտնվող «Սելիմ» այծի պանրի արտադրամասն էր: Այս կառույցը հիմնադրվել էր 2002 թվականին ԱՄՆ գյուղդեպարտամենտի Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնի (CARD) ջանքերով: Օգտագործելով տեղական այծի կաթ՝ նրանք արտադրում են ֆետա պանիր տեղական սպառման և արտահանման համար: Հիմնադրումից ի վեր՝ CARD-ն աջակցում է արտադրամասին տեխնիկական վերապատրաստման, ապրանքատեսակի զարգացման հարցերում, ինչպես նաև աջակցում է ֆինանսապես՝ օգնելով մեղմել արտարժույթի փոխարժեքի տատանման հետևանքները:

«Հպարտանում եմ՝ տեսնելով, թե ինչպես է տարբեր շրջաններում մեր տրամադրած աջակցությունը կաթնամթերքի արտադրությանը տվել իր արդյունքները, ինչի վկայությունն է այս կառույցների տպավորիչ և արհեստավարժ գործունեությունը: Նույնիսկ տրամադրվող համեստ աջակցության պայմաններում հայ ֆերմերները կարողանում են դառնալ մրցունակ տարածաշրջանային արտահանման շուկայում: Սա նպաստում է եկամուտի ավելացմանը ոչ միայն այստեղ, այլ ողջ Հայաստանի տարածքում»,- ասել է Ռ. Միլսը:

Դեսպանն ու փոխնախարարն այցն ավարտել են ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի կողմից աջակցություն ստացող Ռինդի, Չիվայի, Ելփինի համայնքապետերի և համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումներով: Այս ֆերմերները միրգ են աճեցնում և վաճառում մայթեզրյա տաղավարներում կամ շուկաներում: Նրանց գործունեությունն էլ ավելի ընդլայնելու համար ԱՄՆ ՄԶԳ աջակցում է նրանց ոռոգման ծրագրերով և սառնարանային տնտեսություններով՝ հնարավորություն տալով նրանց իրենց բերքը վաճառել ամբողջ Հայաստանում: Այս ծրագրի շրջանակներում կբացվեն նաև 420 մարդու համար նախատեսված երկարաժամկետ աշխատատեղեր:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Տղաները կարողացան կատարել հանձնարարությունը.Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Հանդիպման մեկնարկին խաղն այնքան էլ հաջող չէր ստացվում, բայց կարողացանք փոփոխություններ կատարել խաղի ընթացքում ու հանգստի ժամանակ և...
Աղբյուր` Panorama.am
20:39
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում
Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ Նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին...
Աղբյուր` Panorama.am
20:23
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ֆուտբոլի Ազգերի լիգայի վերջին տուրում Հայաստանի հավաքականը  Ռիգայում Լատվիայի թիմին հաղթեց 2:1 հաշվով։ 48-րդ րոպեին հանդիպման հաշիվը...
Աղբյուր` Panorama.am
19:23
Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Mercedes»-ը, «Kia Forte»-ն ու «Chevrolet»-ը, կան վիրավորներ
                    Նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախաձեռնվել է ընդլայնված կազմով հանդիպում
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը գործընկեր կառույցների հետ նախաձեռնել է հերթական ընդլայնված կազմով հանդիպում` հստակ...
Աղբյուր` Panorama.am
17:37
Սյունիքում 89 բեռնատար և 14 մարդատար ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել
                   Նոյեմբերի 17-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սյունիքի մարզում։ Արդեն 2...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը սպառնում է Ադրբեջանին
ԱՄՆ ներկայացուցիչ Օգյուստ Փֆլյուգերի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը Ալիևը, մոռանալով իր պետության բազմամիլիարդանոց ռազմական գնումները,...
Աղբյուր` Panorama.am
16:17
Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր անդորագրերից, պիտակներից. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը գրում է «Տեղեկացված եղեք այն վտանգների մասին, որոնց հետ առնչվում եք, օգտագործելով տարբեր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական խոչընդոտը եղել և մնում է Հայաստանի կառավարությունը. Օսկանյան
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքյան տեսաուղերձում նշում է, որ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցի հետապնդման հիմնական...
Աղբյուր` Panorama.am
14:39
Աբխազիայում ցուցարարները կառավարության մոտ կայանված զինտեխնիկան վերադարձրել են ՊՆ-ին
Սուխումում ցուցարարները կառավարական համալիրի մոտ կայանված տեխնիկան վերադարձնում են Աբխազիայի պաշտպանության նախարարությանը։ Այդ մասին Աբխազիայից...
Աղբյուր` Panorama.am
14:24
Մի՛ հանդուրժեք միջակությունն ու ժամավաճառությունը.Ժաննա Անդրեասյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ «Սիրելի՛ ուսանողներ, այսօր...
Աղբյուր` Panorama.am
13:40
Խոշոր ավտովթար Պարտիզակի խաչմերուկում
   Նոյեմբերի 16-ին ժամը 10։30-ի սահմաններում Պարտիզակ գյուղի խաչմերուկում տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը,...
Աղբյուր` Panorama.am
12:54
Նիկոլ Փաշինյանը լիալուսնի լույսի ներքո հեծանիվ է վարել ծննդավայրում
Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջևանից լիալուսնի լույսի ներքո հեծանիվով հասել է Ենոքավան, հետ եկել։ Հեծանիվ վարելու և Աննա Հակոբյանի հետ Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Զինծառայողների համար հասարակական տրանսպորտն անվճար է. Երևանի քաղաքապետի մամուլի խոսան
Երևանի քաղաքապետաի մամուլի քրատուղար Հայկ Կոստանյանը գրում է, որ համաձայն զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 66-րդ...
Աղբյուր` Panorama.am
10:32
Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
10:13
Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ կրակոցների տակ դիմել է փախուստի
Նոյեմբերի 6-ին, ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք դա այն է, որ մի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը. Եղիշե Մելիքյան
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրում է. «Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ...
Աղբյուր` Panorama.am
23:00
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
22:24
Գավառ-Մարտունի ավտոճանապարհի այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Նոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Իմնեմնիմի» փոդքասթի հյուրն է Բագրատ Սրբազանը
«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հյուրն է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ ...
Աղբյուր` Panorama.am
22:00
FAF. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Լատվիա-Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից
«Ստեղծված իրավիճակում վաղվա խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով»
Աղբյուր` Panorama.am
21:46
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։  Լարիս մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
21:26
Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով: Լեոն...
Աղբյուր` Panorama.am
20:20
Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տղաները շատ լավ պատրաստվում են. ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Ամենակարևորը, ես զգում եմ, որ թիմն ունի ներքին մոտիվացիա։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե ֆուտբոլիստը չունենա ներքին մոտիվացիա, չի կարող...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա խաղում երկրպագուների աջակցությամբ կփորձենք հասնել հաղթանակի.Չանչարևիչ
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում պարտությունը ծանր հարված էր մեզ համար։ Լավ է, որ Լատվիայի հավաքականի դեմ խաղն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ
«Այսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս
«Բաքվում ընթանում է COP29-ը։ Ես այսօր տեղեկացա՝ Հայաստանը դեռ բանակցում է՝ արդյոք պատվիրակություն ուղարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Ուղարկեք...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}