Արգելվել է ամերիկյան սպառողական ապրանքների ներկրումն Իրան
«Արգելվել է ամերիկյան սպառողական ապրանքների ներկրումն Իրան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեն իր տեղակալներին և նախարարությանը կից կազմակերպությունների տնօրեններին հղած շրջաբերականով տեղեկացրել է, որ, հիմք ընդունելով ԻԻՀ հոգևոր առաջնորդի հրահանգը, արգելվում է ամերիկյան սպառողական ապրանքների ներկրումն Իրանի շուկա:
Նախարար Նեմաթզադեի հղած շրջաբերականում նշվում է, որ հոգևոր առաջնորդը նախագահ Հասան Ռոհանիին հղած վերջին նամակում ընդգծել է դիմադրողական տնտեսության և ազգային արտադրության հզորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև մի շարք ապրանքների ներկրումներից ու հատկապես ԱՄՆ-ից սպառողական ցանկացած տեսակի արտադրանքի ներկրումից հրաժարվելը:
Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է, որպեսզի նախարարության տեղակալներն ու կից կազմակերպությունների տնօրեններն ազգային արտադրության հզորացման ուղղությամբ ջանքեր գործադրելուն զուգահեռ կանխեն ամերիկյան սպառողական ապրանքների մուտքն Իրան:
Հիշեցնենք, որ օրերս Իրանի մայրաքաղաք Թեհրանում բացվել էր «KFC» ամերիկյան արագ սննդի ցանցի առաջին սպասարկման կետը, որը սակայն հասցրել է աշխատել է ընդամենը մեկ օր, քանի որ համապատասխան գործունեություն ծավալելու թույլտվություն և պաշտոնական գրանցում չունենալու համար դադարեցվել էր նրա գործունեությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում