Ավտոբուսների ավելացման արդյունքում ռուսական ավիաընկերությունները 200 մլն դոլար են կորցնում. «Ժողովուրդ»
ՌԴ Տուլայի տարածաշրջանում Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից հետո ավտոբուսով ուղևորափոխադրման ոլորտը հայտնվել է հայ հանրության ուշադրության կենտրոնում: Ինչպես հայտնի է՝ վերջին տարիներին ավտոբուսով միջպետական ուղևորափոխադրումը մեծ պահանջարկ է վայելում: Պաշտոնական վիճակագրության տվյալներից «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ Հայաստանից հատկապես դեպի ՌԴ ավտոբուսով և ինքնաթիռով ուղևորափոխադրումների ծավալներն այսօր գրեթե հավասարվել են: Ոչ պաշտոնական հաշվարկներով՝ խոսքը մոտ մեկ միլիոն ուղևորների մասին է:
«Մոսկվայի ավտոբուսի տոմսն արժի 20-ից 30 հազար դրամ: Այսինքն՝ միջին հաշվարկով այս շուկայի ընդհանուր շրջանառությունը կազմում է մոտ 25 միլիարդ դրամ կամ շուրջ 50 մլն դոլար: Իսկ եթե այդ նույն ուղևորներն ինքնաթիռից օգտվեն, ապա այս դեպքում շրջանառությունը կկազմի առնվազն 200 մլն դոլար: Հենց այդքան գումարի շրջանառություն են կորցնում ռուսական ավիաընկերությունները, որոնք իրականացնում են ինքնաթիռով ՀՀ-ՌԴ ուղևորաշրջանառությունը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան