Քաղցած ու սառած երեխաներ` Միջերկրական ծովում
Միջերկրական ծովում երկու խոշոր փրկարարական միջոցառում է իրականացվել փախստականներին փրկելու համար: Հունական Լեսբոս կղզում մի քանի փոքրիկ նավակ են ափ դուրս բերել, որոնք լին են եղել Մերձավոր Արևելքից դուրս եկած փախստականներով, գրում է Ren.Tv-ն: Ըստ աղբյուրի, նավակների գրեթե բոլոր ուղևորները կանայք են եղել իրենց երեխաներով:
Նրանք բոլոր քաղցած են եղել: Երեխաները այնքան սառած են եղել, որ չեն կարողացել ինքնուրույն դուրս գալ նավակից: Ականատեսները օգնության են հասել. նրանք երեխաներին տարել են ձեռքների վրա` ծածկոցներով փաթաթված ու փորձել են տաքացնել փոքրիկներին:
Նույնպիսի վիճակ է եղել նաև լիբիական ափին: Այնտեղ նավակներով փախստականներին հայտնաբերել են իսպանական ռազմական ուժերը: Այժմ նրանց կյանքին ոչինչ չի սպառնում: