Ինդոնեզիայում արգելել են վաճառել կոմունիստական խորհրդանիշներով չինական խաղալիքները
Ինդոնեզական Յավա կղզում գտնվող Ջոկյակարտա քաղաքի իշխանությունները բռնագրավել են 27 անուն խաղալիք, որոնց վրա պատկերված է եղել կումունիստական կուսակցության խորհրդանիշներ համարվող` մուրճն ու մանգաղը: Lifenews-ի փոխանցմամբ, տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ հերոսները այդ խրոհրդանիշներով ներկրվել են Չինաստանից:
«Մենք մտահոգված ենք, որ նման խորհրդանիշը կարող է ժամանակի ընթացքում մեր երեխաների համար սիրելի դառնալ, իսկ կոմունիստական գաղափարները նրանց խելքները կտանեն: Հենց մեզ հաղորդեցին, որ նման խաղալիքներ են վաճառվում, անմիջապես միջոցներ ձեռնարկեցինք դրանք առգրավելու համար», -հայտարարել է փոխգնդապետ Կավալերի Տումադին:
Նա նաև ասել է, որ վաճառողները մեղք չունեն կատարվածի համար, քանի որ նրանք ուղղակի չեն իմացել խաղալիքների վրա այդ խորհրդանիշների իրական նշանակությունը: Փոխգնդապետը քաղաքի ու երկրի իշխանություններին կոչ է արել աչալուրջ լինել ու հետևել կոմունիստական երկրներից ներմուծվող խաղալիքներին: