Ֆիննախը տուգանել է «Աշտարակ կաթ»-ի գլխավոր տնօրենին
Ֆինանսների նախարարությունը տուգանել է «Աշտարակ կաթ» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Ափոյանին:
Նախարարության Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետի տեղակալ Ա. Փալիկյանի որոշումից Panorama.am-ը տեղեկացավ, որ ընկերության տնօրենը խախտել է մաքսային օրենսդրության պահանջները:
Բագրատաշենի մաքսակետով ընկերությունը Հայաստան է ներմուծել 118 կգ կաթնամթերք, որը երկու ամիս ժամկետով ժամանակավոր պահպանության է վերցվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ պահեստում: Մինչ ժամկետի ավարտը ընկերության գլխավոր տնօրենը չի ապահովել մաքսային հայտարարգրի ներկայացումը, ինչը Մաքսային օրենքգրքի 194 հոդվածի պահանջների խախտում է:
Ա. Փալիկյանի որոշմամբ ընկերության գլխավոր տնօրենը տուգանվել է 50 հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան