Պաշտպանության նախարար. Անընդունելի է միակողմանի զիջումների պարտադրանքը
Միակողմանի զիջումների պարտադրումը մեզ համար անընդունելի է: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով մասնակցում էր Ռազմական հետախուզության կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:
«Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել խաղաղ քաղաքական ճանապարհով, երկխոսության միջոցով, վստահության մթնոլորտի համար նոր մեխանիզմների ձևավորման պայմաններում, իհարկե միջազգային հանրության աջակցության շրջանակներում, անկասկած նաև ռազմական համապատասխան փորձագիտության տրամադրմամբ»,-ասաց պաշտպանության նախարարը:
Նախորդող լուր՝
Սեյրան Օհանյան. Ես գոհ եմ և հպարտություն եմ ապրում հայ հետախույզներով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան