Հասարակություն 16:41 07/11/2015

Նախագահն այցելել է մայրաքաղաքում գտնվող «Սպայկա» ընկերություն և Արարատի մարզի մի շարք ձեռնարկություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» ընկերություն: Նախագահը շրջել է ընկերությունում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, իրականացված ներդրումներին և զարգացման ծրագրերին, ըստ որոնց, 2015թ. «Սպայկա» ընկերությունը նախատեսում է շահագործման հանձնել ավելի քան 40 մլն տարա տարեկան արտադրողականությամբ պտուղբանջարեղենի վերամշակման իտալական տեխնոլոգիաներով հագեցած արտադրամասը, որը կապահովի հավելյալ 100 աշխատատեղ (ներկայումս ընկերությունն ունի շուրջ 300 աշխատակից): Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Արտադրամասի կառուցման համար կատարվել է մոտ 4 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ընկերությունը, ըստ պատասխանատուների, մտադիր է 2016-2017թթ. կրկնապատկել արտահանման ծավալները` ներգրավելով հավելյալ ներդրումներ՝ բեռնատար մեքենաների քանակի ավելացման, ջերմոցային տնտեսությունների և սառնարանային համալիրների ստեղծման նպատակով: 2015թ. նախատեսվում է նաև շահագործման հանձնել «Վոլվո», «Ռենո», «Բերնարդ», «Կրոնե» և «Կարիեր» ընկերությունների հայաստանյան ներկայացուցչության բեռնատարների, սառնարանային կիսակցորդների և ագրեգատների սպասարկման կենտրոնը, որը համապատասխան վերապատրաստում անցած մասնագետների միջոցով կապահովի լրացուցիչ 25 աշխատատեղ (ներդրումների ծավալը կկազմի շուրջ 2 մլն ԱՄՆ դոլար): «Սպայկա»-ում Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև հիշյալ կենտրոնի կառուցման աշխատանքներին:

Ընդհանուր առմամբ, ընկերության կողմից 2010-2015թթ. գյուղատնտեսության և տրանսպորտի ոլորտներում իրականացված ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլարի ներդրումների շրջանակներում ստեղծվել է հայկական թարմ և վերամշակված գյուղմթերքը միջազգային շուկաներում արդյունաբերական մասշտաբներով իրացելու կայուն մեխանիզմ:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև մեկնել է Արարատի մարզ: Մասիս քաղաքում Նախագահն այցելել է «Գրանդ Հոլդինգ»-ի կազմի մեջ մտնող՝ ստվարաթղթե արկղերի արտադրությամբ ու տպագրական արտադրանքի թողարկմամբ զբաղվող «Գրանդ Մաստեր», ինչպես նաև ծխախոտի հումքի մթերմամբ, վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ զբաղվող «Մասիս Տոբակո» և «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերություններ: Նախագահը ծանոթացել է հիշյալ ընկերությունների գործունեությանը, արտադրանքի իրացման ծավալներին, կատարված ներդրումներին և զարգացման ծրագրերին: Ընկերությունների արտադրամասերում շրջայցի ժամանակ Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ 2010թ.-ից ի վեր «Գրանդ Մաստեր» ընկերության վերազիննման և արդիականացման ծրագրի շրջանակներում կատարվել է շուրջ 15.9 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 250 աշխատակից՝ 183,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: 2015թ. արտադրանքի իրացման ծավալը կազմել է 10,542,320 հազար դրամ, որը 52.4%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Ըստ ընկերության պատասխանատուների, 2010-2015թթ. ընթացքում «Մասիս Տոբակո»-ի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 5.1 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից՝ 120,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղադրվել են 318 ծխախոտի չորացման խցիկներ, որոնցից 228-ը տեղակայված են Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի և Արմավիրի մարզերում, իսկ 90-ը` Ասկերանի և Մարտունու շրջաններում: 2015թ. մշակվել է 620 հա հողատարածք, որից ակնկալվում է մոտ 10,000 տ. ծխախոտի հումքի մթերում: 2015թ. արտադրանքի իրացման ծավալը կազմել է 2,089,540 հազար դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ աճել է 83%-ով:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունում 2010-2015թթ. ընթացքում արտադրական սարքավորումների և հոսքագծերի ձեռքբերման նպատակով ներդրվել է շուրջ 14.5 մլն ԱՄՆ դոլար: Ներկայումս ընկերությունն ունի շուրջ 1,330 աշխատակից՝ 172,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Թողարկվող արտադրանքի 90% արտահանվում է 20-ից ավելի երկիր: 2015թ. 10 ամսվա ընթացքում իրացման հասույթը կազմել է 42,914,244 հազար դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 41%-ով ավելի է:

Մարզում Հանրապետության Նախագահն այցելել է նաև Տափերական համայնքում գտնվող «Արարատի կոնյակի գործարան «Ա.Կ.Զ.» ՍՊԸ: Ընկերությունը հիմնականում արտադրում է կոնյակ և գինի: Արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է ՌԴ, Ուկրաինա, Ղազախստան, Բելառուս և Գերմանիա: Նախագահը ծանոթացել է ընկերության ներդրումային ծրագրերին, որոնց շրջանակներում գործարանի տարածքում կառուցվում է պտուղբանջարեղենի վերամշակման, այդ թվում՝ տոմատի մածուկի արտադրության արտադրամաս: Այն, ըստ պատասխանատուների, ունենալու է տարեկան շուրջ 10,000 տոննա պտուղ-բանջարեղենի մթերման և վերամշակման հզորություն: Արտադրամասը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2016թ. մթերման սեզոնի սկիզբը: Բացի այդ, կառուցվում է կոնյակի հնեցման նոր մառան, և վերակառուցվում են հնեցման նախկին մառանները, որոնք հնարավորություն կտան արտադրության փաստացի ծավալներն ավելացնելու մոտ 20%-ով: Նախագահին ներկայացրել են, որ ներդրված միջոցների շնորհիվ ընկերությունը ձեռք է բերել ժամանակակից ավտոմատ հոսքային գիծ՝ շշալցման արտադրամասի և նոր սարքավորումների՝ կոնյակի սպիրտի թորման ու սառեցման համար:

Աշխատանքային այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը Սուրենավան համայնքում այցելել է բիտումի գործարան, որի արտադրական հզորությունները թույլ են տալիս արտադրելու ամսական մինչև 3 հազ. տոննա բիտում: Լրիվ հզորության անցնելու դեպքում, գործարանը հնարավորություն կունենա տարեկան արտադրել մինչև 43 հազ. տոննա արտադրանք՝ աշխատակիցների քանակը ներկայիս 39-ից հասցնելով 50-ի: Բիտումի նշված ծավալները կբավարարեն Հայաստանի և ԼՂՀ ճանապարհային պահանջարկի մեծ մասը: Հումքը մատակարարվում է երկաթգծով, հիմնական մատակարարն է «Ռոսնեֆտ» ընկերությունը: Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ընկերությունում տեղադրված ժամանակակից սարքավորումները թույլ են տալիս արտադրելու Հայաստանի կլիմայական պայմանները բավարարող բարձրորակ բիտում:

Նախորդող հրապարակում՝
«Սպայկա» ՍՊԸ-ն պտուղ-բանջարեղենի վերամշակման արտադրամաս կշահագործի
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}