Մշակույթ 11:12 07/11/2015

Վերադարձի դասական երաժշտության 8-րդ փառատոնի եզրափակիչ համերգը՝ այսօր

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ` Մարիամ Շահինյան, տնօրեն` Գարիկ Նազարյան) ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ ներկայացնում է Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ Տարելիցին:

Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը` շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ի արդեն 8-րդ անգամ հայ հանդիսատեսին, մայրաքաղաքի հյուրերին է ներկայացնում դասական երաժշտության մի բացառիկ փառատոն, որը դասական երաժշտության զարգացման և տարածման խնդրից զատ, նպատակ ունի արտերկրում ապրող և ստեղծագործող մեր հայրենակիցներին համախմբելու, նրանց ստեղծագործական ներուժն ու կարողությունները ծառայեցնելու ի նպաստ Հայաստանի և հայ մշակույթի զարգացման:

Փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 19-ին և հայ հանդիսատեսին ներկայացավ 5 համերգից բաղկացած համերգաշարով:

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամից մանրամասնում են, որ փառատոնային համերգների ընթացքում հանդես են եկել տաղանդաշատ երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը /դաշնամուր/, Վահան Մարտիրոսյանը /դաշնամուր, դիրիժոր/, Անի Բատիկյանը /ջութակ, Մեծ Բրիտանիա/ Աստղիկ Վարդանյանը /ջութակ/, Աննա Մայիլյանը /մեցցո-սոպրանո/, Լիլիթ Գրիգորյանը /դաշնամուր, Բելգիա/, Դավիթ Հարությունյան /ջութակ, Ֆրանսիա/, Հայկ Դավթյանը /ջութակ, Ֆրանսիա/, Տոմոկո Ակասական /ալտ, Ճապոնիա/, Պոլին Բարտիսոլը /թավջութակ, Ֆրանսիա/, Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս, Ֆրանսիա/, Լյուսի Բեսսիեն /ջութակ, Ֆրանսիա/, Ցվետելինա Ալաջեմը /ալտ, Ֆրանսիա/, Սոֆի Ռիբրոն /թավջութակ, Ֆրանսիա/, Վերոնիկ Գոտերոնը /կոնտրաբաս, Ֆրանսիա /Լուիզ Ժալյուն /բանդոնեոն, Ֆրանսիա/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր, Ֆրանսիա/: Հանդես եկան այնպիսի երաժշտախմբեր, ինչպիսիք են Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան/, Նաիրի Լարային Կվինտետը /Ֆրանսիա/, “Տանգո Կարբոն” անսամբլը /Ֆրանսիա/: Առաջին անգամ հայ երաժշտասերներին ներկայացվեց Վերադարձի Դասական երաժշտության Փառատոնի շրջանակներում ձևավորված «Վերադարձի Կվինտետ» երաժշտախումբը:

Միջազգային համբավ և ճանաչում վայելող երաժիշտները միավորվել են` ի կատար ածելով Վերադարձի Փառատոնի ծրագրային դրույթներից մեկը` հայկական կատարողական դպրոցի առանցքի շուրջ միավորել տարբեր մշակույթների, կատարողական դպրոցների և ուղղությունների արվեստագետներին` միջմշակութային երկխոսության, փորձի փոխանակման, հագեցած ստեղծագործական աշխատանքի համար:

Գործընթացի վերջնարդյունքում ստեղծվել է մի նոր երաժշտախումբ, որը Վերադարձի Փառատոնի Կվինտետ անվանմամբ հնարավորություն կունենա ներկայանալու նաև արտերկրում:

Փառատոնի եզրափակիչ համերգը, որը կկայանա նոյեմբերի 7-ին, ժ. 19.00-ին Կոմիտասի անվ. Կամերային Երաժշտության Տանը, խորհրդանշում է կյանքի շարունակականությունն ու լավատեսությունը:

Ֆրանսիական Տանգո Կարբոն երաժշտախումբը ձևավորվել է 2012-ին, երբ Փարիզի կոնսերվատորիայում ուսանած տաղանդաշատ երաժիշտներ Դավիթ Հարությունյանը /ջութակ/, Լուիզ Ժալյուն /բանդոնեոն/, Լեանդրո Լակապերը /դաշնամուր/ և Բլանշ Ստրոմբոնին /կոնտրաբաս/, տանգո երաժշտության նոր արտահայտչամիջոցների փնտրտուքով միավորվեցին` ստեղծելով կարճ ժամանակահատվածում լայն ճանաչման արժանացած անսամբլ: Երաժիշտների արհեստավարժության շնորհիվ երաժշտախմբի երկացանկը արագորեն հարստացավ նոր և բազմազան ստեղծագործություններով, որը միավորում է ավանդական տանգոյի մասերը խնբի ինքնատիպ ստեղծագործությունների հետ:

Երկու տարի անց ելույթ ունենալով Ֆրանսիայում (Տրիտոնում, Պենիժ Օպերայում, Կոմեդիայի ազգային թատրոնում, Լա Մալինում) և ձայնագրելով իրենց առաջին ձայնասկավառակը` նրանց փորձը հնարավորություն տվեց ստեղծելու իրենց սեփական ոճը` համատեղելով դասական եւ ռոք երաժշտությունը, քնարականությունը, առնականությունը և հումորը:

«Տանգո Կարբոնը» բազմիցս հրավիրվել է ջազային փառատոների. Վերջին նվաճումներից արժանահիշատակը 2015-ին Ուկրաինայում ելույթն էր Հերբի Հենքոկի, Ուայն Շորտերի և Ջորջ Բենսոնի հետ նույն բեմում:

Յուրաքանչյուր համերգի ընթացքում Տանգո Կարբոնը ստեղծում է մի երաժշտական աշխարհ` փորձելով տարանջատվել տանգոյի երաժշտության կարծրատիպերից:

Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող Տանգո Կարբոն անսամբլը /Ֆրանսիա/ կներկայացնի համաշխարհային տանգոյի գլուխգործոցները, որն իրապես տոն կդառնա բոլոր երաժշտասերների համար: Ջութակահար Դավիթ Հարությունյանը և իր երաժիշտ գործընկերները աշխարհի տարբեր երկրներում շրջագայությունից հետո ելույթ կունենան Հայաստանում` եզրափակելով Վերադարձի Դասական Երաժշտության 8-րդ Փառատոնը:

Երևանյան անդրանիկ ելույթի ընթացքում անսամբլը կկատարի հետևյալ ստեղծագործությունները.

Օ. Պուգլիեսե- Նեգրաչա
Լ. Լակապեր- Պաղեստինցի անարխիստի նման գեղեցկուհի
Լ. Ժալյու- 11 ոստրեներ
Վ. Գրեկո- Օխոս նեգրոս
Լ. Լակապեր- Լա կոլինա
Լ. Լակապեր- Տրաիսիոն
Բ. Կավաննա- Ձեռք են գցում Տրիպոլիում
Ա. Բարդի- Գաժո սիեգո
Լ. Լակապեր- Բարբես
Է. Բալկարսե- Լա բորդոնա
Մ. Շեդիդ- Ժը դի Էմ
Մ. Դեմարկո- Պատա անչա
Ա. Գալվան- Խուլիո դե Կարոյի տանգոների ընտրանի
Ա. Լինեցկի- Շալի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am
12:51
Մենք տեսել ենք մարդկանցից 100 հազարավոր դոլարներ հավաքելը և մի օր այդ զբոսաշրջային գործակալությունը փակված գտնելը. Պապոյան
«Այս նախագծով մենք առաջարկում ենք սահմանել զբոսաշրջային գործունեության սուբյեկտների, մասնավորապես՝ զբոսաշրջային օպերատորի ղեկավարին,...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևան քաղաքում հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը,...
Աղբյուր` Panorama.am
12:47
Օրվա իշխանությունները չեն էլ թաքցնում՝ ի՞նչ է եղել, սա էլ կտանք, սա էլ կհանձնենք. Մինասյան
«Մենք ոչ միայն համերաշխ չենք Տավուշի մարզից սահմանազատումն ու սահմանագծումը շարունակելու գործընթացի հետ, այլ բազմիցս բարձրաձայնել ենք, որ...
Աղբյուր` Panorama.am
12:41
Մարտունու նորաբաց ԲԿ-ում «ջրհեղեղ» է
Մարտունու նորաբաց ԲԿ-ում բառի ուղիղ իմաստով ջրհեղեղ է։ Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր-նախագահ Անուշ Պողոսյանն իր ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
12:32
2025-ին ՌԴ-ում տնտեսական աճի դանդաղումը հավելյալ ռիսկեր կստեղծի նաև ՀՀ տնտեսության համար. ԱՀԾ զեկույց
«Հայաստանի Հանրապետության համար նաև կարևոր տնտեսական մարտահրավեր են առևտրային որոշ գործընկերների, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնության և...
Աղբյուր` Panorama.am
12:20
ԿԳՄՍ-ն առաջարկում է հավաստագրել նաև արտադպրոցական կրթական հաստատությունները
«Նախագիծը վերաբերվում է երկու հիմնական խնդրի, առաջինն արտադպրոցական կամ ոչ ֆորմալ կրթությունն է»,-գործադիրի նիստում այսօր հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
12:12
Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց
 «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան, ինչը մեր գնահատմամբ...
Աղբյուր` Panorama.am
11:53
Դուք ուշացած եկաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք. Խաչատուրովը՝ դատավորին
«Դատական նիստը նշանակված էր ժամը 10-ին։ Այս կողմը, մյուս կողմը, նույնիսկ ձեր աղջիկը, ժամը 10-ին բոլորը եկել էին։ Նիստը սկսեց... 3-4 րոպե...
Աղբյուր` Panorama.am
11:40
Կառավարության խոտանված եթերով նիստում ԱԶԲ-ից հերթական՝ 45.3 մլն եվրո վարկը ներգրավեց առողջապահության համար
«Նախագծով առաջարկվում է Ասիական զարգացման բանկի կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով ներգրավել 45.3 մլն եվրո...
Աղբյուր` Panorama.am
11:17
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ hարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Կառավարությունն այսօրվա նիստում112 քաղաքացու տարկետում տրվեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում 8 առանձին նախագծեր ընդունեց զինվորական ծառայությունից ազատելու վերաբերյալ։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}