Միակողմանի որոշումների հանգեցնող տեսակետներն անընդունելի են մեզ համար. նախարար
«Բոլոր այլ տեսակետները, որոնք կարող են միակողմանի որոշումների հանգեցնել կամ միակողմանի արարքներ պարտադրել, մեզ համար անընդունելի են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ խոսելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից հավանության արժանացած «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագծի մասին:
Նախարարի խոսքով, հայկական կողմը համարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ քաղաքական եղանակով, երկխոսության միջոցով և վստահության մթնոլորտում:
«Դա պիտի տեղի ունենա միջազգային հանրության աջակցությամբ», - ընդգծեց Ս.Օհանյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համատեղ աշխատանք՝ ռազմաքաղաքական ղեկավարության նախանշած նպատակներին հասնելու համար` ի շահ ԼՂՀ ժողովրդի:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական հարցերի և ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում հավանության է արժանացել «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների աճ» վերնագրված զեկույցի նախագիծը, որը ներկայացրել էր բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլտերը: Այն կներկայացվի 2016թ․-ի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի քննարկմանը։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դիտողություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին՝ կապված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ խնդրահարույց ձևակերպումներով բանաձևի ընդունման հետ. «ԵԽԽՎ-ն և մյուս միջազգային կազմակերպությունները պետք է խորհրդակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ նախքան Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ զեկույց կամ բանաձև հրապարակելը»:
Նախորդող հրապարակումներ՝
Լ.Ալավերդյան. Ուորլիքը հստակեցնում է, որ պետք է իրենց հետ խորհրդակցեն
Քաղաքականությունը պայքար է, որտեղ հայկական կողմը պատշաճ ձևով հանդես չի գալիս. Լ. Ալավերդյան
Ջեյմս Ուորլիք. ԵԽԽՎ-ն պետք է Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցեր՝ մինչ զեկույցի ընդունումը
Քաղաքագետ. Համապատասխան մարմիններն անպատասխանատու վեաբերմունք են ցուցաբերել
Հ. Մելիք-Շահնազարյան. Պրո-ադրբեջանական քարոզչական փաստաթուղթը կարելի է ուղղել հենց Ադրբեջանի դեմ
Այդ տեքստը չի դիմանա որևէ քննադատության. Թ.Պողոսյանը՝ ԼՂՀ վերաբերյալ զեկույցի նախագծի մասին
Դավիթ Բաբայան. Զեկույցից ադրբեջանական խավիարի, նավթի հոտ է գալիս
ԵԽԽՎ հանձնաժողովը հավանության արժանացրեց Ղարաբաղի վերաբերյալ Ուոլտերի խայտառակ զեկույցը
ԵԽԽՎ հերթական ամոթը. Ադրբեջանական լոբբիստը նշանակվեց ԼՂ զեկուցող
Ռոբերտ Ուոլտերն արդեն պատրաստել է ԼՂ վերաբերյալ զեկույցի նախագիծը