«Սպայկա» ՍՊԸ-ն պտուղ-բանջարեղենի վերամշակման արտադրամաս կշահագործի
«2015 թվականը բեղումնավոր տարի էր գյուղատնտեսության համար և մեր ընկերությունը մոտ երկու անգամ ավելացրեց արտահանման ծավալները»,-լրագրողների հետ զրույցում նշեց «Սպայկա» ՍՊԸ նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը՝ շեշտելով, որ այս տարի արդեն ավելի քան 24 հազար տոննա գյուղմթերք է արտահանվել:
2001 թվականին հիմնադրված «Սպայկա» ընկերությունն աշխատում է ԱՊՀ երկրների հետ: Արտահանման նպատակով մթերումներ է իրականացնում շուրջ 7 հազար գյուղացիական տնտեսություններից:
Ընկերությունը հիմնականում արտահանում է կաղամբ, ծիրան, խաղող, դեղձ, խնձոր: Կ. Բաղդասարյանը հայտնեց, որ այս տարի նաև հունիսին արտահանել են վաղահաս կարտոֆիլ, ինչը նորություն է Հայաստանի արտահանման ցանկում:
«Այս տարի նաև նախատեսվում է շահագործման հանձնել պտուղ բանջարեղենի վերամշակման արտադրամաս, որի տարեկան արտադրողականությունն ավելի քան 40 մլն տարրա է»,-տեղեկացրեց ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավարը:
Ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 300 մշտական աշխատող՝ 160 հազար դրամ դրամ միջին աշխատավարձով: Վերամշակման արտադրամասի շահագործումից հետո աշխատատեղերը կավելանան ևս 100-ով:
Անդրադառնալով ԵԱՏՄ անդամակցությանը՝ նա ասաց, որ աշխարհագրորեն հնարավորություն է ստեղծվել նոր շուկաներ մտնելու՝ Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան: Այս տարվանից մեկնարկել է արտահանումը նաև Արևելյան Եվրոպա:
«Սպայկա»-ն ունի 115 միավոր բեռնատար մեքենա, գործում է նաև 5 հազար տոննա տարողությամբ սառնարանային համալիր:
2015-ին նախատեսվում է նաև շահագործման հանձնել Volvo, Reno, Bernard Krone և Carier ընկերությունների հայաստանյան ներկայացուցչության բեռնատարների սպասրկման կենտրոնը, որը հավելյալ 25 աշխատատեղ կապահովի և կնպաստի արտահանման ծավալները ավելացնելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան